Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Անփայլ մաշկ` ամռանը. style.news.am

Անփայլ մաշկ` ամռանը. style.news.am

Գեղեցիկ տեսք ունենալը բավականին պարզ արվեստ է։ Իմանալով խնամված կնոջ մի քանի կանոն՝ կարելի է ցանկացած կարգավիճակում, տարիքում եւ ցանկացած արտաքին տվյալներով միշտ գրավիչ լինել.։ Ամառը շատ ուրախություններ է բերում, բայց կան նաեւ անհարմարություններ եւ դրանցից մեկը մաշկի յուղոտ փայլն է։

Ամռանը մաշկն անփայլ պահելը բարդ խնդիր է, հատկապես, եթե այն յուղոտվելու հակում ունի։ Այս խնդիրը համալիր մոտեցում է պահանջում, քանի որ մեկ միջոցը երկարատեւ եւ տեսանելի արդյունք չի տա։ Հետեւելով հստակ ծրագրի՝ կարելի է հիանալի արդյունքի հասնել եւ ո'չ միայն ամռանը մաշկն անփայլ դարձնել, այլեւ առողջացնել այն։

Անփայլ մաշկ ամռանը. պարզ խորհուրդներ

Մաքրում ենք

Առանց գրագետ մաքրման մաշկը կյուղոտվի ու արագ կփայլի։ Մաքրող միջոցները, որոնք կարող են պայքարել դրա դեմ, սովորաբար սալիցիլաթթու են պարունակում։ Այս միջոցը թույլ չի տալիս, որպեսզի դեմքի վրա յուղոտ շերտ առաջանա, նաեւ մաշկն առավել անփայլ է դարձնում։

Եթե դուք կոմբինացված մաշկ ունեք, ապա մաքրող այնպիսի միջոցներ ընտրեք, որոնք վարունգի էքստրակտ են պարունակում։ Սովորաբար դրանք տոնիկներ ու գելեր են։ Դրանք օգնում են խոնավեցնել մաշկը եւ պայքարում են ավելորդ ճարպի արտադրման դեմ։

Հիմք ենք ստեղծում

Ամռանը դիմահարդարումը պետք է հիմք ունենա։ Տոնային ցանկացած միջոց անփայլ մաշկի թշնամին է, եթե այն անմիջապես մաշկի վրա է քսվում։ Տոնային նրբաքսուքների բաղադրության մեջ հաճախ սիլիկոններ են լինում, որոնք փակում են ծակոտիները, ինչն էլ ավելացնում է մաշկի յուղայնությունը։ Ամռանը տոնային նրբաքսուք ընտրելիս հետեւեք, որ այն թույլ խտություն ունենա։

Եթե միջոցները թույլ են տալիս, ամենօրյա դիմահարդարման համար բնական հիմքով կոսմետիկ միջոցներ ընտրեք։ Այն, որպես կանոն, ավելի թանկ է, քան խանութներում առկա մյուս միջոցները, սակայն արդյունքն իսկապես կայուն է։ Օրգանական կոսմետիկան կարող է լինել դիմափոշի, որը չի ներծծում մաշկի յուղը։

Սնուցում ենք

Ամռանը մաշկն առանց փայլի պահելու հարցում օգնում են ո՛չ միայն արտաքին միջոցները։ Մեծ նշանակություն ունի նաեւ ձեր սնունդը։ Մաշկին վնասում են յուղոտ, տապակած եւ կծու սնունդը, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքները։ Փորձեք շաբաթական մեկ անգամից ավելի յուղոտ սնունդ չընդունել եւ տոներին ընդամենը մեկ բաժին ալկոհոլային խմիչք օգտագործել։

Մաշկի վրա լավ ազդեցություն են ունենում որոշ վիտամիններ, հատկապես А եւ Е վիտամինները։ Դրանք կարելի է ստանալ սննդակարգում ստեպղին, դդմիկ, ձու, կարագ, ընկույզ եւ տավարի միս օգտագործելով։

Խնամում ենք

Իհարկե՛, կարելի է բարձրակարգ միջոցներ ձեռք բերել, որոնք կարող են պահպանել անփայլ տեսքը։ Սակայն կարելի է նույնիսկ առանց զգալի միջոցների լավ արդյունքների հասնել։

 

Շաբաթական մեկ անգամ կատարեք հետեւյալ գործողությունները.

  • մաշկից հեռացրեք մեռած բջիջները, որպեսզի այն կարողանա շնչել,
  • սալիցիլաթթվով, կավով ներծծող դիմակներ պատրաստեք,
  • ծայրահեղ միջոց է գլիկոլաթթվով խորը փիլինգը,
  • քնելուց առաջ խնամեք մաշկը՝ օգտագործելով առանց յուղային բաղադրության նրբաքսուքներ։


Եթե ժամվա ընթացքում մաշկը յուղոտ շերտ է ձեռք բերել, այդ չի նշանակում, որ պետք է մաքրել դիմահարդարումը։ Պայուսակի մեջ փոքրիկ անձեռոցիկներ ունեցեք: Դրանով մաքրեք մաշկի յուղոտ հատվածներն ու փայլը կանհետանա՝ առանց դիմահարդարումը վնասելու։ Ամռան ընթացքում ցանկացած կնոջ համար սա անփոխարինելի միջոց է։

Բացի այդպիսի անձեռոցիկներից, անփայլ մաշկ կարելի է ունենալ գելերի, լոսյոնների, տոնիկների եւ յողուտ ու խնդիրներ ունեցող մաշկի համար նախատեսված նրբաքսուքների միջոցով։

Հեղինակ. Fancy-journal
Սկզբնաղբյուր. style.news.am
Լուսանկարը. nazdorovie.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ